Ջիջի Հադիդը ներկայացել է նոր ու գրավիչ ֆոտոշարքով՝ Elle ամսագրի համար (լուսանկարներ)
Ջիջի Հադիդն աշխարհի ամենապահանջված սուպերմոդելներից մեկն է, որը 2018-ին 9,5 մլն դոլար է վաստակել: Ինչպես գրում է Daily Mail-ը, իր պրոֆեսիոնալիզմն ու անհատականությունը Հադիդը ցույց է տվել Elle ամսագրի ամերիկյան տարբերակի համար լուսանկարվելիս՝ պատասխանելով բոլոր այն քննադատներին, որոնք պնդում են, որ իր հաջողության հետևում կանգնած են հարուստ և ազդեցիկ ծնողները:
Դիզայներ և նախկին մոդել Յոլանդա Հադիդի և գործարար Մոհամեդ Հադիդի 23-ամյա դուստրը ամսագրի շապիկի համար նկարահանվել է լողափին վարդագույն պիջակով:
Նկարահանումներին նա մասնակցել է նաև այլ հանդերձներով՝ հանդես գալով տարբեր կերպարներով և ոճով:














