Թալանել են «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունու տունը. shamshyan.com

23:37 • 19.02.19

Քիչ առաջ գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, անհայտ անձը կամ անձինք Զաքյան 1-ին նրբանցքի 1-ին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից հափշտակել գումար:

Փաստի առթիվ քննչական բաժնում գողության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունուն: