12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած. Ոստիկանություն (տեսանյութ)

20:24 • 19.02.19

Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչ, 12-ամյա Հրաչյա Բադասյանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել Ոստիկանության Մասիսի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, (010) 59 06 25 հեռախոսահամարներով: