Ֆրանսիայում հրեական գերեզմանոցում շուրջ 80 գերեզման է պղծվել

17:49 • 19.02.19

Ֆրանսիայի արևելքում գտնվող հրեական գերեզմանոցում շուրջ 80 գերեզման են պղծել, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը: Ստորին Հռենոսի իշխանությունները խստորեն դատապարտել են հակասեմական գործողությունը:

Այսօր՝ փետրվարի 19-ին, Ֆրանսիայի ամբողջ տարածքում հակասեմականության դեմ երթեր կանցկացվեն: Ակնկալվում է, որ մայրաքաղաք Փարիզում երթին կմասնակցեն նաև երկրի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլա Սարկոզին, ներկայիս վարչապետ Էդուար Ֆիլիպը և կառավարության այլ անդամներ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ երեկոյան Փարիզում Հոլոքոստի հուշարձան կայցելի:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2018թ.-ի ընթացքում երկրում հակասեմականության 541 դեպք է գրանցվել, ինչը 74%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: