Իրաքում օրերս լույս աշխարհ եկած յոթնյակը մահացել է. լրատվամիջոցներ

16:15 • 19.02.19

Իրաքում օրերս ծնված յոթնյակը մահացել է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ իրաքյան al-Sumaria հեռուստաալիքին հղումով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դիյալա շրջանի 25-ամյա բնակչուհին բնական ճանապարհով յոթնյակ է ունեցել՝ 6 աղջիկ և 1 տղա:

Ալ-Բատուլ բուժկենտրոնի տնօրեն Ալի Շարիֆն իրադարձությունը երկրի պատմության մեջ «աննախադեպ» էր որակել, ինչպես նաև հաղորդվել էր մոր և երեխաների՝ առողջական լավ վիճակի մասին:

Հեռուստաալիքը նշել է, որ բոլոր 7 երեխաներն էլ մահացել են, սակայն մանրամասներ չի ներկայացրել: