Մասնագետները եզակի սևաթույր պինգվինի են նկարահանել (տեսանյութ)

20:12 • 19.02.19

Անհետացող տեսակի կենդանիներին նվիրված Dynasties վավերագրական նախագծի աշխատակիցները եզակի գույն ունեցող՝ գրեթե ամբողջությամբ սև կայսերական պինգվինի են նկարահանել:  

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, տեսանյութում երևում է պինգվինը, որի ողջ փետրածածկույթը սևաթույր է՝ բացառությամբ մի քանի սպիտակ բծերի մարմնի վրա:

Հազվագյուտ գունավորման պատճառն արտասովոր գենետիկ խանգարումն է, որը կոչվում է մելանիզմ: Իր արտասովոր գույնի շնորհիվ պինգվինն առավել նկատելի է գիշատիչների համար, սակայն դա չի խանգարել կենդանուն ապրել մինչև հասուն տարիք:

Վավերագրական ֆիլմի հեղինակները կարծում են, որ այս պինգվինը կարող է միակը լինել իր տեսակի մեջ: