Պեսկովը պատմել է, որ անցյալում հետաքրքրված է եղել թուրքական պարբերականներից մեկում աշխատանքի անցնելու հարցում

13:39 • 19.02.19

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, որ անցյալում հետաքրքրված է եղել թուրքական պարբերականներից մեկում աշխատանքի անցնելու հարցում: Այդ մասին նա պատմել է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականին տված հարցազրույցում:

Ասիայի և Աֆրիկայի երկրների ինտիտուտում թուրքերեն ուսումնասիրած Պեսկովը մանրամասնել է, որ խոսքը «Միլլիյեթ» թերթի մոսկովյան գրասենյակի մասին է:

«Այնտեղ աշխատում էր իմ ընկեր Ջենկ Բաշլամըշը», - նշել է Պուտինի խոսնակը՝ պատմելով, որ այդ շրջանում հետաքրքրված է եղել տեղեկատվական աշխատանքով:

Միևնույն ժամանակ Պեսկովը խոստովանել է, որ լրագրություն երբևէ չի ուսումնասիրել:

«Լրագրությունն ինձ համար «անհայտ երկիր» է մնում (մեջբերել է լատիներեն terra incognita արտահայտությունը)», - անկեղծացել է Պեսկովը, որը, սակայն, թուրքերենը մոռացության չտալու համար պարբերաբար ընթերցում է թուրքական մամուլ՝ նախապատվությունը տալով հիմնականում «Հյուրրիյեթ», «Սաբահ» և «Ջումհուրիյեթ» պարբերականներին: