Սիրիական կառավարական բանակը գրոհ է սկսել՝ ընդդեմ գրոհայինների

18:34 • 19.02.19

Սիրիական բանակը փետրվարի 19-ին լիամաստաբ գրոհ է սկսել գրոհայինների դեմ երկրի հյուսիսարևմտյան Համա նահանգում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով արաբական աղբյուրը:

Հարձակողական արշավի թիրախները «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման և «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժման» վերահսկողության տակ գտնվող տարածքներն են:

Արաբական աղբյուրի փոխանցմամբ՝ կառավարական ուժերին արդեն հաջողվել է մի քանի գրոհայինների ոչնչացնել, որից հետո վերջիններս պատասխան հարված են հասցրել սիրիական բանակի կառույցների ուղղությամբ: Բախման հետևանքով 2 քաղաքացիական անձ է զոհվել, բազմաթիվ մարդիկ տուժել են:

«Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումն ստեղծվել է «Ջեբհաթ ան-Նուսրայի» հիման վրա, որն էլ իր հերթին հանդիսանում է «Ալ-Քաիդայի» ստորաբաժանումը Սիրիայում և Լիբանանում: