Կրծողներ, վնասատուներ, սպասքի կրկնակի օգտագործման դեպքեր. Թրամփին պատկանող ռեստորաններում սանիտարահիգիենիկ նորմերի լուրջ խախտումներ են բացահայտվել
Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող ռեստորաններում կատարված ստուգումների արդյունքում սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ են հայտնաբերվել, գրում է New York Daily News-ը:
Մասնավորապես՝ ԱՄՆ նախագահին պատկանող ռեստորաններում կրծողների հետքեր են հայտնաբերվել, ինչպես նաև մթերքների ու սպասքի կրկնակի օգտագործման դեպքեր:
Մասնագետները նաև հայտնել են, որ օբյեկտներում «վնասատուների համար բարենպաստ պայմաններ» են եղել, և խախտումները «ծայրահեղ» են որակել:
Թրամփի նախկին գործընկերներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, պատմել է լրագրողներին, որ Միացյալ Նահանգների առաջնորդը «միշտ ավելի շատ իր ռեստորանների իմիջի մասին է մտածել, քան դրանց որակը բարձրացնելու»:










