Կայացավ 2018 թ-ի «Համընդհանուր իրավունքների» մրցանակաբաշխությունը

17:38 • 20.02.19

2018 թ-ի «Համընդհանուր իրավունքների» մրցանակաբաշխության ժողովրդավարության և իրավունքի գերակայության հաստատման ուղղությամբ բացառիկ առաջնորդություն ցուցաբերելու համար «Ազատության պաշտպան» անվանակարգում մրցանակ հանձնվեց Մարիա Կարապետյանին:

Մրցանակները հանձնեցին «Օրրան» կենտրոնի սաները:

«Համայնքային զարգացում» անվանակարգում մրցանակը տրվեց Տիգրանուհի Հակոբյանին, ով ներկայացնում էր առաջին ներառական Փուռ-սրճարան սրճարանը: Մրցանակը բոլորի հավասար մասնակցությունն ու զարգացումն ապահովող ներառական միջավայր ձևավորելու համար տարված բացառիկ աշխատանքի համար էր:

Թափանցիկության, իրավունքի գերակայության, ՀՀ-ի բոլոր քաղաքացիների համար արդարադատության ապահովման ուղղությամբ գործադրած բացառիկ ջանքերի համար «Արդարադատության մատչելիություն» անվանակարգ մրցանակը տրվեց Հայկուհի Հարությունյանին:

Ողջամիտ և անկախ լրագրողական նյութերի պատրաստման, խոսքի և կամարտահայտության ազատությանը նպաստելու գործին բացառիկ նվիրվածության համար «Մեդիա գերազանցություն» մրցանակը տրվեց լրագրող Թաթուլ Հակոբյանին:

Մարդու իրավունքների բազմակարծության, հակախտրականության և հավասար հնարավորությունների առաջխաղման նպատակով միջսահմանային հարթությունում կապերի հաստատման համար համագործակցության ջատագով անվանակարգում մրցանակը տրվեց «Չայխանա» մեդիահարթակին:

Բոլոր քաղաքացիների հավասար իրավունքների և այդ իրավունքներին ընդլայնելու ուղղությամբ տարած տևական և համարձակ գործունեության համար «Խիզախ կին» անվանակարգում մրցանակը հանձնվեց Վարդինե Գրիգորյանին: