Երևանի Դալմայի այգիներում փայտյա տնակ է այրվել

10:36 • 20.02.19

Փետրվարի 20-ին` ժամը 23:18-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Մելքոնյան փողոցի և Ա. Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ այգում, այրվում է տնակ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին, մարվել՝ 23:49-ին: Դալմայի այգիներում ամբողջությամբ այրվել է փայտյա տնակ (20 քմ):