Արմավիրի մարզի Արազափ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

10:44 • 20.02.19

Փետրվարի 20-ին` ժամը 01:45-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արազափ գյուղում գտնվող մեկ հարկանի տներից մեկի տանիքում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:16-ին, մարվել՝ 03:34-ին:

Այրվել են Արազափ գյուղի 1-ին փողոցի թիվ 23 տան (սեփականատեր՝ Ս. Ս.) տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ) և տան փայտյա առաստաղից մոտ 10 քմ հատված: