Բաքվում տղան սպանել է մորը, երբ վերջինս հրաժարվել է նրան բջջային հեռախոս գնելու համար գումար տալ
Բաքվում Էլդար Մուսլիմով անունով 26-ամյա երիտասարդը սպանել է մորը՝ 66-ամյա Նաիլյա Մուսլիմովային, գրում է minval.az-ը:
Սպանությունը կատարվել է փետրվարի 18-ին: Նախաքննության համաձայն՝ կենցաղային բնույթի վեճի ժամանակ երիտասարդն աթոռով հարվածել է մոր կրծքավանդակին, որից հետո կինն ընկել է՝ գլուխը պատին հարվածելով:
Դեպքից հետո Մուսլիմովը փախել է բնակարանից և վերադարձել միայն հաջորդ օրը՝ հույս ունենալով, որ մայրը ողջ է: Նա շտապօգնություն է կանչել, սակայն բժիշկներն արձանագրել են կնոջ մահը:
Նախաքննության համաձայն՝ վեճի պատճառը սմարթֆոնն է եղել, մասնավորապես՝ Մուսլիմովը մորից բջջային հեռախոս գնելու համար գումար է խնդրել, սակայն վերջինս մերժել է: Իրավապահ մարմինների տվյալներով՝ երիտասարդի մոտ էպիլեպսիա և հոգեկան շեղումներ են առկա:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:










