Թալինում Honda Fiat մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բետոնե քարերին և գլխիվայր շրջվել. Shamshyan.com

11:35 • 20.02.19

Երեկ՝ փետրվարի 19-ին, 17։30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ, 30-ամյա Արգամ Ղուկասյանը Honda Fiat մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհի բետոնե քարերին և գլխիվայր շրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։