Խոշոր ավտովթար Արարատում. Nissan-ի վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ KIA-ի վարորդին՝ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. shamshyan.com
Փետրվարի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան –Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են KIA բեռնատար մակնիշի 471 OT 61 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 MV 074 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով KIA-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում, Nissan-ն էլ նույնպես դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Nissan-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ KIA-ի վարորդին՝ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները: KIA-ն հաշվառված է «Հայփոստ» ընկերության հաշվեկշռում և Արարատի մարզից հատուկ փոստ էր տեղափոխում Երևան: Այս պահին վթարի վայր են ժամանել նաև «Հայփոստ»-ի ծառայողները, ովքեր ոստիկանների հսկողությամբ վթարված ավտոմեքենայի միջից պարկերով փոստը տեղափում եմ մեկ այլ ավտոմեքենայի մեջ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










