Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է
Ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում, փետրվարի 19-ին 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Արարատյան փողոցում և ներկայացվել ոստիկանության Մասիսի բաժին, որից հետո հանձնվել է ծնողներին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչ, 12-ամյա Հրաչյա Բադասյանը:










