Թրամփը ստորագրել է Տիեզերական զորքերի ստեղծման մասին հուշագիրը

03:59 • 20.02.19

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստորագրել է Տիեզերական զորքերի ստեղծման մասին հուշագիրը: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

 «Չնայած, որ Միացյալ Նահանգների տիեզերական համակարգերը պատմականորեն պահպանել են տեխնիկական առավելությունը պոտենցյալ հակառակորդի համակարգերի նկատմամբ, այդ պոտենցյալ հակառակորդները խթանում են իրենց տիեզերական ներուժը՝ զարգացնելով մեթոդներ, որոնք կխանգարեն մեզ օգտագործել տիեզերքը ճգնաժամի կամ հակամարտությունների ժամանակ», - նշվում է հուշագրի տեքստում:

Նշվում է, որ Պենտագոնին հրամայվել է մշակել իրավական հիմնավորում զորքերի նոր՝ վեցերորդ տեսակի ստեղծման համար: Տիեզերական զորքը կստեղծվի ԱՄՆ Ռազմաօդային ուժերին կից, սական հետագայում նախատեսվում է ստեղծել առանձին վարչություն Տիեզերական ուժերի համար: