Սիրիայում ԻՊ-ի վերջին հենակետից խաղաղ բնակիչներին տեղափոխող մեքենաներ են դուրս եկել

19:19 • 20.02.19

Սիրիայում խաղաղ բնակիչների տեղափոխող մի քանի բեռնատարներ են դուրս եկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետի շրջանից:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, վերջին մի քանի շաբաթում կիրառվող հումանիտար միջանցքով, որով խաղաղ բնակիչներ են դուրս բերվում Եփրատի՝ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող մերձակա տարածքից, առնվազն 8 բեռնատար մեքենա է դուրս եկել: Բեռնատարները տեղափոխում են երեխաների, կանանց և տղամարդկանց:

Դեռևս պարզ չէ, թե արդյոք խաղաղ բնակիչների շրջանում քողարկված ԻՊ-ականներ կան, թե ոչ:

Հիշեցնենք, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր զորամիավորումը նախորդ շաբաթ գրոհ էր սկսել գրոհայինների վերջին հենակետի ուղղությամբ, սակայն դադարեցրել էր առաջխաղացումը խաղաղ բնակիչներին չվտանգելու նպատակով: