Վանաձորում մեկ ամբողջ օր պլանային ջրանջատումներ են լինելու

10:22 • 20.02.19

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝  ս.թ. փետրվարի 21-ին՝ ժամը 09:00-ից  մինչև փետրվարի 22-ը՝ ժամը 09։00-ը, կդադարեցվի Լոռու մարզի  Վանաձոր քաղաքի՝ Տարոն - 4, Միջինմեքենաշինարարների, Սեբաստիայի, Ածխահատների փողոցների, Կանակա 40, 65, 68, 69, 70 համարների, Տավրոս 1 փողոցի նրբանցքների, Քոթեջային թաղամասի, Գիշերօթիկ դպրոցի, թիվ 16, 27 դպրոցների և թիվ 35 մանկապարտեզի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: