Կառավարության անդամները գրքեր են նվեր ստացել

11:59 • 21.02.19

Կառավարության հերթական նիստին գործադիրի անդամները գիրք են նվեր ստացել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գիրք նվիրելու օրը երկու օր առաջ էր, բայց ամեն օր կարելի է գիրք նվիրել:

Նա չհայտարարեց, թե գրքերը ում կողմից են, և հաճելի ընթերցանություն մաղթեց:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝ Գիրք նվիրելու օրը, վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել էր գրախանութ, այնուհետև դուրս եկել փողոց և պատահական անցորդներին գրքեր նվիրել: