Բանգլադեշի մայրաքաղաքի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի (լրացված)

04:49 • 21.02.19

06.01

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում չորս հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի: Այդ մասին հայտարարել է երկրի փրկարարական ծառայության աշխատակից Զուլֆիկար Ռահման, հաղորդում է ТАСС-ը: 

 

04.45

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում չորս հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 41 մարդ է զոհվել: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ` հայտնում է France Presse-ը` հղում անելով երկրի փրկարարական ծառայության ղեկավար Ալի Ահմեդին:

Աղբյուրի փոխանցմամբ` հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 22: 30-ին (Երևանի ժամանակով ` 20.30): Կրակն արագ տարածվել է ամբողջ չորս հարկով:

Ալի Ահմեդը նշել է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Նա նաև հավելել է, որ բնակելի շենքը ծառայել է նաև որպես քիմիկատների պահեստ: