Բանգլադեշի մայրաքաղաքի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի (տեսանյութ)
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի բնակելի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, գրում է РИА Новости-ն: Ավելի վաղ հաղորդվել էր 56 զոհի մասին:
Երկրի արտակարգ ծառայությունների հաղորդմամբ՝ տասնյակ տուժածներ հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից շատերի վիճակը ծայրահեղ է գնահատվում:
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր երեկ երեկոյան: Կրակն արագ տարածվել էր բոլոր չորս հարկերով, նաև՝ հարևան շենքերի վրա: Ըստ նախնական վարկածի՝ հրդեհի պատճառը գազի բալոնի պայթյունն է եղել:
Զոհերի թվում անցորդներ և մոտակա սրճարանի հաճախորդներ կան:
Դեպքի առնչությամբ Բանգլադեշի աշխատանքի և զբաղվածության նախարարությունը զոհերի ընտանիքներին մոտ 1200 դոլարի, տուժածներին՝ 600 դոլարի չափով փոխհատուցում կտրամադրի:










