Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել ու չեղարկվել է 30-ից ավելի չվերթ

10:25 • 21.02.19

Մոսկվայի օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հետաձգվել ու չեղարկվել է ավելի քան 30 չվերթ, հայտնում է gazeta.ru-ն:

Մասնավորապես՝ «Վնուկովո»-ում հետաձգվել է ինը, չեղարկվել՝ չորս, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է վեց, չեղարկվել՝ ութ, իսկ «Շերեմետևո»-ում հետաձգվել է չորս չվերթ:

Ավելի վաղ օդերևութաբանները նախազգուշացրել էին առաջիկա օրերին Մոսկվայում սպասվող փոթորկի և ձյան տեղումների մասին: Սակայն փետրվարի 22-ից տեղումները կթուլանան: