Չինաստանը ցուցադրել է իր ամենահզոր հրթիռները (տեսանյութ)
Չինաստանի ազգային-ազատագրական բանակը հրապարակել է երկրի ռազմական հզորության վերաբերյալ քարոզչական տեսանյութ՝ դրանում ցուցադրելով երկրի ամենահզոր հրթիռները:
Ինչպես նշում է Daily Mail-ը, հրթիռներից մեկը Dongfeng-41-ն է (DF-41), որը բալիստիկ հրթիռների շարքում գործողության ամենաերկար շառավիղն ունի: Միջուկային մարտագլխիկներով համալրված հրթիռը կարող է մինչև ԱՄՆ կամ Մեծ Բրիտանիա հասնել:
Ցուցադրված այլ տպավորիչ զենքերի շարքում են եղել գործողության կարճ շառավղով DF-2-ը, DF-5B միջմայրցամաքային բալիստիկ և գործողության երկար շառավղով DF-26 հրթիռները:
Աղբյուրը հավելում է, որ Չինաստանը, ըստ պաշտոնական տվյալների, մոտ 2 500 հրթիռ ունի:















