Մյունխենում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել

15:36 • 21.02.19

Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, այդ թվում՝ ենթադրյալ հարձակում գործած անձը, ասված է քաղաքի ոստիկանության թվիթերյան էջում:

Հաղորդվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել շինարարական հրապարակում:

Ոստիկանության հավաստմամբ՝ ներկա պահին բնակչության համար վտանգ առկա չէ: Իրավապահ մարմինների աշխատակիցները կոչ են արել բնակիչներին երթևեկել քաղաքի այլ հատվածներով, քանի որ միջադեպի առնչությամբ որոշ փողոցներ փակ են:

Դեպքի առթիվ հետաքննություն է տարվում: