Գազի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

15:20 • 21.02.19

Փետրվարի 21-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Շահումյան 16-րդ փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 3 քաղաքացու: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.20-ին, տանը՝ գազի բալոնի արտահոսքի հետևանքով: 

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Կատարվում է քննություն: