Լոռու մարզում Lada Granta-ն հայտնվել է դաշտում՝ արմատախիլ անելով մի քանի ծառ. վարորդն ու 3 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Երեկ` փետրվարի 20-ին, ավտովթար է եղել Լոռու մարզում։
Ժամը 17։00-ի սահմաններում Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Սուքիասյանն իր վարած Lada Granta մակնիշի ավտոմեքենայով Մեծավան-Տաշիր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հայտնվել դաշտում՝ արմատախիլ անելով մի քանի ծառեր և բախվել ծառի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Սուքիասյանն ու ուղևորները՝ վարորդի համագյուղացիներ՝ 23-ամյա Նարեկ Սուքիասյանը, 23-ամյա Ռոմիկ Թմոյանը և 23-ամյա Զորիկ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։










