Թուրքիայի ռազմական դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել

11:01 • 21.02.19

Թուրքիայի ռազմական դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել, գրում է Haberturk-ը:

Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Անկարայի Փոլադլըի շրջանում: Վարժանքների ժամանակ որոտացած պայթյունի հետևանքով 5 կուրսանտ է վիրավորվել:

Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրանց բուժօգնություն է ցուցաբերվել:


Դեպքի առթիվ շրջանի գլխավոր դատախազության կողմից հետաքննություն է սկսվել: