«Մենք կողմ ենք, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես ճանաչի Ցեղասպանությունը». ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ Թուլսի Գաբարդ (տեսանյութ)

14:40 • 22.02.19

Ամերիկացի կոնգրեսական Թուլսի Գաբարդը, որը Ներկայացուցիչների պալատի անդամ է ու առաջադրվել է 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններում, ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:

Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:

«Հայոց ցեղասպանության թեմայով կասեմ, որ մենք կողմ ենք, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես ճանաչի Ցեղասպանությունը»,-ասել է Գաբարդը:

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչն ընդգծել է, որ այդ ճանաչումը դեռևս տեղի չի ունեցել Վաշինգտոնում թուրքական լոբբիի ազդեցության պատճառով: