Արզնի գյուղի սկզբնամասում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Opel-ն ու KIA-ն. shamshyan.com

17:44 • 25.02.19

Փետրվարի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արզնի գյուղի սկզբնամասում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 46-ամյա Ռուդիկ Սահակյանի վարած Opel Astra մակնիշի 35 MX 083 համարանիշի և 25-ամյա Ալբերտ Մխիթարյանի վարած KIA K2700 մակնիշի 259 ԼP 61 համարանիշի բեռնատար ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով KIA-ն կողաշրջվել է և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: