16-ամյա Գրետա Հարությունյանը հայտնաբերվել է. ոստիկանություն

22:45 • 25.02.19

Ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է 16 ամյա անչափահաս Գրետա Հարությունյանը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ 15:00-ի սահմաններում, Գրետա Հարությունյանը (ունի Դաունի սինդրոմ) Նոր Նորքի 2-րդ զանգվածի 135 դպրոցից դուրս է եկել, նստել 4-րդ համարի երթուղայինը և ուղևորվել է դեպի Չարբախ: Մինչ 20:40 երեխայից չկար ոչ մի տեղեկություն: