«Եվրատեսիլ 2019»-ի Ուկրաինայի մասնակցից պահանջել են հրաժարվել ռուսաստանյան համերգային շրջագայությունից

02:25 • 25.02.19

Ուկրաինայի հանրային հեռուստաընկերությունը պահանջել է «Եվրատեսիլ 2019»-ի  ազգային ընտրության արդյունքերով հաղթող ճանաչված երգչուհի MARUV-ից հրաժարվել ռուսաստանյան համերգային շրջագայությունից: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է Ուկրաինայի հանրային հեռուստաընկերության կոմերցիոն տնօրեն Վիկտորյա Սիդորենկոն, հաղորդում է Life.ru-ն:

«Եթե երգչուհին ցանկանում է ներկայացնել Ուկրաինան «Եվրատեսիլ» երգի մրցույթին, ապա պետք է կատարի Հանրային հեռուստաընկերության հետ կնքվող պայմանագրի պահանջները: Դրանիցից մեկը Ռուսաստանում կայանալիք համերգներից հրաժարվելն է: Պայմանագիրն արդեն փոխանցվել է երգչուհուն ծանոթանալու համար»,- գրել է նա:

Սիդորենկոն նաև նշել է, որ Ուկրաինայում չկա օրենք, որն արգելում է «Եվրատեսիլ»-ի մասնակիցներին համերգներ ունենալ Ռուսաստանում, դա բացառապես պայմանագրի պահանջն է:

Նրա խոսքով` MARUV-ն ունի մեկ օր պայմանագիր կնքելու համար, սակայն, ըստ նրա,  վերջնական որոշումը, միևնույն է կայացնելու է Ուկրաինային հանրային հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում Ուկրաինան կներկայացնի MARUV կեղծանվամբ երգչուհի Աննա Կորսունը, որը հաղթող է ճանաչվել մրցույթի ազգային ընտրության արդյունքներով:

«Եվրատեսիլ 2019»-ի Ուկրաինայի մասնակցից պահանջել են հրաժարվել ռուսաստանյան համերգային շրջագայությունից