Վարձակալությամբ էր վերցված, հիմա կառավարությունը որոշել է, որ այդպես չլինի. Վազգեն Մանուկյանը` կառավարության շենքի իր սենյակից զրկվելու մասին
Դա վարձակալությամբ էր վերցված, հիմա կառավարությունը որոշել է վարձակալական իրավունքով չլինի, ինքն իր ներսի ունեցած սենյակներից տա, բայց մինչև հիմա չի տվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը` անդրադառնալով 168.am-ի հրապարակմանը, ըստ որի նրան զրկել են կառավարության շենքի սենյակից:
«Աշխատակիցներին կառավարությունում մի փոքր սենյակ են տվել, ես էլ մեր կուսակցության գրասենյակում եմ, մեկ-մեկ մեզ մոտ ենք հավաքվում կամ տարբեր դահլիճներ ենք փնտրում»,-ասաց նա և նշեց, որ Հանրային Խորհրդի աշխատանքների համար դա նորմալ է:
ՀՀ կառավարության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից խնդրի վերաբերյալ հայտնեցին, որ կառավարության աշխատակազմը զբաղվում է այդ հարցով և առաջիկայում լուծում կտրվի:










