«Քառյակ մեդիա»–ի հիմնադիրները հանդիպել են ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ

16:33 • 25.02.19

«Քառյակ մեդիա» ընկերության հիմնադիրներից Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը, ինչպես նաև ընկերության գործադիր տնօրեն Արամն Անտինյանն այսօր հանդիպել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Սամվել Ֆարմանյանը։

Գրառման մեջ ասվում է.

«Շատ հետաքրքիր հանդիպում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:

Ներկայացրեցինք «Քառյակ մեդիա»-ի առաքելությունը և ծրագրերը, կարևորելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները:

Շահագրգիռ շրջանակների, հաստատությունների և անհատների հետ մեր հանդիպումների շարքը շարունակվում է»: