Հնդկաստանի հյուսիս-արևելքում ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասել է 154-ի

21:53 • 25.02.19

Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասսամ նահանգում զանգվածային ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասել է 154-ի, այս մասին հաղորդում է CNN-ը:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է 200 մարդ: Տուժածների մեծ մասը նահանգի թեյի պլանտացիաներում աշխատողներ են եղել:

Աղբյուրը հայտնում է, որ անօրինական ալկոհոլի մատակարարման կասկածանքով իրավապահները 30 մարդու են ձերբակալել:

«Մենք դեռ հետազոտում ենք, թե ինչպիսին է եղել խմիչքի պարունակությունը, և ինչ է խառնված եղել ալկոհոլի հետ»,- ասել է Գոլահաթ շրջանի ոստիկանության աշխատակից Մուկեշ Ագարվալը:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: