Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են հայ-ռուսական փոխգործակցության զարգացման հարցերը

16:00 • 25.02.19

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ռուսական գործակցության զարգացման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Այդ մասին տեղեկացնում Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ փետրվարի 25-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական փոխգործակցության զարգացման հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ»,-ասված Է հաղորդագրության մեջ:

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքն իր հերթին տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: 

Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության այլ խնդիրների»,– ասվում է հաղորդագրությունում: