43-ամյա ամերիկուհին մեղադրել է Թրամփին իրեն բռնի կերպով համբուրել փորձելու համար

23:53 • 25.02.19

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին աշխատակից Ալվա Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդը առանց թույլտվության համբուրել է նրան 2016-ին Ֆլորիդայում կայացած հանրահավաքի ժամանակ, գրում է  The Washington Post-ը:

Հայտնի է, որ Ջոնսոնն արդեն հայց է ներկայացրել նախագահի դեմ, իսկ Սպիտակ տանը նրա մեղադրանքները շտապել են որակել «առաջին հայացքից աբսուրդային»:

Իր հայցում ամերիկուհին պնդել է, որ Թրամփը բռնել է նրա ձեռքն ու խոնարհվել, որ համբուրի նրա շուրթերը:

«Ես միանգամից զգացի ինձ նվաստացած, քանի որ չէի սպասում նման բան և չէի ուզում դա: Ես դեռ տեսնում եմ, թե ինչպես են նրա շուրթերը մոտենում իմ դեմքին», - նշել է Ջոնսոնը:

Բացի դրանից, 43-ամյա Ջոնսոնը, որը նաև 4 երեխաների մայր է, մեղադրել է Թրամփի նախընտրական շտաբին խտրականության դրսևորման մեջ: Նրա խոսքով՝ իրեն վճարել են ավելի քիչ, քան մյուս աշխատակիցներին, որոնք ի տարբերություն նրա սպիտակամաշկ էին: