ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը փաստել է, որ մարդկանց իրավունքները սկսել են ավելի վատ պաշտպանվել

20:17 • 25.02.19

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում մարդու իրավունքների խախտումները զգալիորեն աճել են, նա փաստել է, որ ներկայում մարդկանց իրավունքները սկսել են ավելի վատ պաշտպանվել, գրում է gazeta.ru-ն:

Այնուամենայնիվ, Գուտերեշը նշել է, որ չնայած անհանգստացնող միտումներին՝ ինքը չի կորցնում հույսը:

«Սակայն ես չեմ կորցնում հույսս: Այո, մենք տեսնում ենք միտումներ, որոնք մեզ անհանգստացնում են, սակայն մենք նաև նկատում ենք մարդու իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական արդարությանն ուղղված հզոր շարժումներ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Նա հիշեցրել է, որ վերջին երեք տարում աշխարհում սպանվել է ավելի քան 1000 ակտիվիստ ու լրագրող: