Երևանում Nissan-ը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացուն. վերջինս, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է. shamshyan.com

10:26 • 26.02.19

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ փետրվարի 25-ին, Երևանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով։ Ժամը 22։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 23-ամյա Արայիկ Նավասարդյանն իր վարած Nissan մակնիշի 192 AP 61 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ՝ 56-ամյա Ալեքսանդր Սոկոլյովին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վրաերթի ենթարկվածը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է: Վարորդ Ա. Նավասարդյանը աշխատում է «Կայզեր» սուպերմարկետում՝ որպես առաքիչ, իսկ Ա. Սոկոլյովն աշխատում էր «Մալի» կոշիկի սրահում՝ որպես կոշկակար։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: