Արայիկ Սահակյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

13:23 • 26.02.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Արայիկ Սահակյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում: