Playboy-ի արգենտինուհի մոդելը մոտ մեկ տարի առաջ կանխագուշակել էր իր մահը
Playboy-ի արգենտինուհի մոդել Նատաշա Ջայտը, որը սպառնում էր բացահայտել մանկապիղծ քաղաքական գործիչներին, կանխատեսել էր նաև իր մահը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, մոդելի մերկ մարմինը հայտնաբերվել է Բուենոս Այրեսի ակումբներից մեկում տեղի ունեցած երեկույթից հետո: Փորձաքննությունից հետո բժիշկները ոգելից խմիչքի և թմրանյութի հետքեր են հայտնաբերել նրա արյան մեջ:
Տեղի ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ անցյալ տարի մոդելը զգուշացրել էր, որ իրեն կարող են սպանել:
«Նախազգուշացնում եմ. ես չեմ պատրաստվում ինքնասպանություն գործել, մտադիր չեմ մահանալ չափից մեծ դեղաքանակ ընդունելուց կամ խեղդվել լոգարանում: Եթե դա տեղի ունենա, իմացե'ք, որ դա ես չեմ արել», - իր թվիթերյան էջում Նատաշան գրել էր 2018-ի ապրիլին:
Անհանգստության պատճառն այն էր, որ մոդելн սպառնում էր հանրայնացնել մանկապիղծների մասին տեղեկությունը, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում Արգենտինայում: Մոդելի խոսքով՝ ինքը հաճախ էր սպառնալիքներ ստանում:
Արգենտինայում ձերբակալվել է գործարար Ռաուլ Դուարտեն, որին մեղադրում են աղջկա մահվան հանգամանքների մասին կեղծ ցուցմունք տալու մեջ: Նշվում է, որ 42-ամյա մոդելը երկու դուստր ուներ:










