«Հողեր չունենք տալու» կարգախոսով քայլերթ-հանրահավաքը՝ ուղիղ

16:22 • 26.02.19

Սումգայիթի և Բաքվի ջարդերի 31-րդ տարելիցի և ի հիշատակ զոհերի՝ անցկացվում է «Հողեր չունենք տալու» կարգախոսով հանրահավաքը։

Հավաքի մեկնարկը տրվեց Ծիծեռնակաբերդից` Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի մոտից, որից հետո ջահը կվառեն անմար կրակով և կշարժվեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ կարճ հավաքից հետո քայլերթով կշարժվեն դեպի Եռաբլուր: