«Ես ձերբակալված Դավիթ Ադյանն եմ». ՊՎԾ պաշտոնյան` ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ (տեսանյութ)

14:42 • 26.02.19

ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ, երբ ելույթ էր ունենում Ռուբեն Մելիքյանը, նրան մոտեցավ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը և հայտարարեց. «Ես ձերբակալված Դավիթ Ադյանն եմ»: 

Նշենք, որ ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի նախաձեռնության հեղինակը ՀՀ ոստիկանապետի նախկին  խորհրդական Նարեկ Մալյանն էր: Ակցիային մասնակցում էր նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

Երեկ տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի, այդ թվում՝ ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին:

Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ էին հավաքվել ԵՊՀ շրջանավարտները, որոնք պնդում էին, թե մտահոգված են բուհում տեղի ունեցող ակնհայտ «քաղաքական հետապնդումներից»: