ԱՄՆ-ում ինքնաթիռը մխրճվել է բնակելի տան մեջ. օդաչուն զոհվել է (տեսանյութ)

12:43 • 26.02.19

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում թեթև շարժիչային ինքնաթիռը մխրճվել է բնակելի տան մեջ, հաղորդում է NBC News-ը:

Ննջասենյակում, որտեղ մխրճվել է ինքնաթիռը, 17-ամյա աղջիկ է գտնվել: Նա վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Աղջկա վիճակը կայուն է:

Ինքնաթիռում գտնվող 33-ամյա աշակերտը նույնպես թեթև վնասվածքներ է ստացել, մինչդեռ 64-ամյա օդաչու-հրահանգիչ Ջեյմս Վագների կյանքը փրկել չի հաջողվել:

Միջադեպի հետևանքով տուժել է նաև ընտանիքի՝ դեպքի պահին տանը եղած ևս 5 անդամ:

Վթարի պատճառները բացահայտելու համար հետաքննություն է սկսվել: