Կիմ Չեն Ընը զրահապատ գնացքով ժամանել է Վիետնամ (տեսանյութ)

10:07 • 26.02.19

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն ամերիկյան գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախաշեմին ժամանել է Վիետնամ:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Կիմ Չեն Ընը զրահապատ գնացքով հազարավոր կիլոմետրեր է անցել, որպեսզի հասնի Վիետնամ: 

Հատկանշական է, որ իշխանությունները հյուսիսկորեական պետության ղեկավարին գնացքի կայարանում դիմավորել են կարմիր գորգով: Այնտեղ նա զրահապատ մեքենա է նստել ու ուղևորվել հյուրանոց, որի անվտանգությունը հսկում են զրահափոխադրիչ մեքենաները:

Նշվում է, որ փետրվարի 27-ին կայանալիք հանդիպման շրջանակում ղեկավարներն առանձին կընթրեն, այնուհետև կքննարկեն մի շարք կարևոր հարցեր: 

Պարբերականը հիշեցնում է, որ Թրամփի և Կիմ Չեն Ընի առաջին պատմական հանդիպումը տեղի էր ունեցել ութ ամիս առաջ՝ Սինգապուրում: