Volkswagen-ը մխրճվել է ապառաժ քարեր տեղափոխող КрАЗ-ի մեջ. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար. Shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 26-ին, ժամը 00։10-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Մեծամոր քաղաքի բնակիչ, 43-ամյա Արտավազդ Ալեքսանյանն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել է իր առջևով ընթացող, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 52-ամյա Անդրանիկ Մանուկանի վարած КрАЗ 250 մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:
Վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Ա. Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Volkswagen-ը ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ КрАЗ-ը բարձված է եղել ապառաժ քարերով։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրասվում։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։











