Ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mercedes-ն ու BMW-ն. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են. shamshyan.com
Փետրվարի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 114 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 27 ՕՍ 655 համարանիշի և BMW մակնիշի 35 QՏ 466 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու և Գյումրի քաղաքի Ավստրիական մանկական հիվանդանոցներ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










