Բաքվի խոշոր առևտրի կենտրոններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)
Բաքվի «Սադարակ» առևտրի խոշոր կենտրոնի տարածքում հրդեհ է բռնկվել, գրում է trend.az կայքը:
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ այրվում է պահեստային տարածքներից մեկի տանիքը:
Հրշեջների խումբը ժամանել է դեպքի վայր, այժմ հրդեհամարման աշխատանքներ են ընթանում: Տուժածների մասին չի հաղորդվում:
«Սադարակ» առևտրի կենտրոնը գտնվում է Բաքվի արվարձանային մասում, տարածքը 100 հա է կազմում:












