«Կասպերսկու լաբորատորիայի» աշխատակիցն ու ՌԴ Անվտանգության ծառայության նախկին սպան ազատազրկման են դատապարտվել պետական դավաճանության համար

22:28 • 26.02.19

Մոսկվայի շրջանային ռազմական դատարանը փետրվարի 26-ին դատավճիռ է կայացրել «Կասպերսկու լաբորատորիայի» նախկին աշխատակից Ռուսլան Ստոյանովի նկատմամբ:

Ինչպես հայտնում է DW.com-ը, նրան մեղավոր են ճանաչել պետական դավաճանության մասին հոդվածով՝ ԱՄՆ հատուկ ծառայություններին տեղեկություններ հաղորդելու համար: Ստոյանովը, որը գործող անձ էր հանդիսանում Шалтай-Болтай խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում, դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

Նրա հետ միասին 22 տարվա ազատազրկման է դատապարտվել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Տեղեկատվական անվտանգության կենտրոնի օպերատիվ վարչության բաժնի նախկին ղեկավար Սերգեյ Միխայլովը:

Ստոյանովի և Միխայլովի նկատմամբ նաև տուգանք են սահմանել՝ 150 000 և 400 000 ռուբլի ծավալով համապատասխանաբար:

Шалтай-Болтай խմբավորումը հայտնի էր դարձել բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի նամակագրության հրապարակումից հետո: