Երևանում Ֆրանսիայի քաղաքացուհուն դիմակավորված ու դանակի սպառնալիքի տակ թալանածները հայտնաբերվել են, նրանք Վրաստանի քաղաքացիներ են. Shamshyan.com
Փետրվարի 23-ին ատրճանակի նմանավող առարկայի գործադրմամբ դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում. տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Արարատի մարզում փաստացի բնակվող, 28-ամյա Նարինե Մ.-ն և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 22:40-ի սահմաններում Մովսես Խորենացի 2-րդ փակուղում 2 անհայտ անձինք դիմակավորված, ատրճանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել են խոշոր չափի գումար (եվրո և դրամ) ու դիմել փախուստի:
Ավազակային հարձակման ենթարկված Նարինե Մ.-ն Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝Երևանում հայտնաբերել են Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 19-ամյա Թաթուլ Պապոյանին և 20-ամյա Երջանիկ Ծառուկյանին։ Վերջիններս կասկածվում են նշված ավազակային հարձակումը կատարելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք Ախալքալաքի բնակիչներ են։
Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները՝ դիմակավորված, նշված անձանց տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին, ովքեր ներկայացվելու են քննչական բաժին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










